G խումբ, 3-րդ տուր

25 հունիսի, Նելսփրեյթ, Մբոմբելա ստադիոն

Մրցավար` Ալբերտո Ունդիանո Մալյենկո (Իսպանիա)

Յայա Տուրե, 14 (0:1), Ռոմարիկ, 20 (0:2), Կալու, 82 (0:3)

Աֆրիկան աշխարհի առաջնության 1/8-րդ եզրափակիչում կներկայացնի միայն Գանայի հավաքականը: Կոտ դ’Իվուարի թիմը չկարողացավ խմբում հավասար պայքար տանել բրազիլացիների եւ պորտուգալացիների հետ: Խմբային փուլի վերջին խաղում նրանք 3:0 հաշվով առավելության հասան հյուսիսկորեացիների նկատմամբ, սակայն դա չօգնեց աֆրիկացիներին բարձրանալ երկրորդ տեղ, քանի որ Բրազիլիան ու Պորտուգալիան խաղացին ոչ ոքի` 0:0:

Կոտ դ’Իվուարի հավաքականի կազմում աչքի ընկան Տուրեն, Ռոմարիկն ու Կալուն: Թիմի առաջատար Դիդյե Դրոգբան չկարողացավ լրացնել գոլերի իր հաշիվը, թեև հենց նա հարվածեց դարպասաձողին, որից հետո դարպասը գրավեց Ռոմարիկը:

G խումբ Խ Հ Ո Պ Գ Մ
Բրազիլիա 2 2 1 0 5-2 7
Պորտուգալիա 2 1 2 0 7-0 5
Կոտ դ’Իվուար 2 1 1 1 4-3 4
ԿԺԴՀ 2 0 0 3 1-9 0