Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով բեռնատարի ձերբակալված վարորդը՝ 44-ամյա Մանվել Վարդանյանը երեկ՝ նոյեմբերի 13-ին, կալանավորվել է: NEWS.am-ը Ոստիկանության Շիրակի մարզային վարչության Արթիկի բաժնից տեղեկացավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանքը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ի երեկոյան Երեւան-Գյումրի ավտոճանապարհի Հոռոմ գյուղի խաչմերուկում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան բախվել էր  «Կամազ» մակնիշի բեռնատարին, ինչի հետեւանքով «Գազելը» պայթել էր։ Վթարի պահին «Գազելի» մեջ եղել էր 14 ուղեւոր, որոնցից 7-ը տեղում մահացել էին, 7-ը՝ տեղափոխվել բժշկական կենտրոն։

 Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի՝ 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։