Ալմա Աթայի (Ղազախստան) ուսումնական հաստատություններից մեկում նռնակի պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է Tengri News-ը http://tengrinews.kz

Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթյունը որոտացել է ուսումնական հաստատության երկրորդ հարկում: Ներկայումս թաղամասը օղակված է, տարհանման աշխատանքներ են իրականացվում: Միջադեպի հետեւանքով մեկ աղջիկ է զոհվել, եւ 8 մարդ, այդ թվում՝ դասավանդողը, տարբեր վնասվածքներ են ստացել: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է, նրանց սպասվում է վիրահատություն, մնացածների վիճակը կայուն է:

Պատահածի հետաքննության համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել: Նռնակի պայթյունի պատճառների ուսումնասիրությամբ զբաղվումէ  դատախազությունը, ռազմական դատախազությունը եւ ՆԳՆ-ն:

Անզգուշությամբ մահ պատճառելու եւ զենքի, զինամթերքի, Պայթուցիկ նյութեր ու Պայթուցիկ սարքեր ապօրինի ձեռք բերելու, փոխանցելու, մատակարարելու, պահպանելու, փոխադրելու կամ կրելու հոդվածներով քրեական գործ է հարուցվել: