ՆԱՏՕ-ն նոյեմբերի 24-ին Սիրիայում ռուսական օդանավի միջադեպի կապակցությամբ Հյուսիսատլանտյան խորհրդի արտահերթ նիստ է հրավիրում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Հյուսիսատլանտյան խորհուրդը դաշինքի բարձրագույն քաղաքական մարմինն է։
«Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը կկայանա 17։00-ին Թուրքիայի հարցման համաձայն»,- ասել է դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ այս պահին մամուլի համար միջոցառումներ նախատեսված չեն։
Ռուսական Սու-24-ը կործանվել էր Սիրիայում։ Թուրքական կողմը պնդում է, որ կործանիչը հատել է իր օդային սահմանը, դրա պատճառով էլ խոցվել է։ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Սու-24-ը եղել է միայն Սիրիայի տարածքում, ինչը արձանագրել են հսկողության օբյեկըվի միջոցները։





























