Թուրքական օդուժի կողմից ռուսական «Սու-24» օդանավի խոցումից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ շփումներ չեն եղել: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Կարող եմ միայն ասել, որ դեռեւս բարձր մակարդակի շփումներ չեն եղել»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք թուրքական կողմը փորձել է կապվել Կրեմլի հետ:

Հարցին, թե այս պահին ինչ վիճակում է Թուրքիայի հետ երկխոսությունը, Պեսկավն ընդգծել է, որ «այն ոչ մի վիճակում չէ, այն հիմա չկա»:

Պեսկովը նաեւ նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի հետ համագործակցությունը այժմ կասկածի տակ է, սակայն դա չի վերաբերում Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարող կոալիցիայի անդամ այլ երկրներին: