Ամերիկյան Քոլորադո Սփրինգսում ընտանիքի պլանավորման կենտրոնի մոտ կրակոցներից երեք մարդ է մահացել: Այս տեղեկությունը ասուլիսի ժամանակ հաստատել է ոստիկանության քաղաքային դեպարտամենտի լեյտենանտ Քեթրին Բաքլին, գրում է The Gazette-ը:

Մահացածներից երկուսը քաղաքացիական անձինք են, բացի այդ, Քոլորադոյի համալսարանի մոտ մահացու վիրավորվել է ոստիկանության աշխատակիցը:

Ճշտված տվյալների համաձայն, հրազենային վնասվածքով հիվանդանոց են տեղափոխվել 5 ոստիկան եւ 4 քաղաքացիական անձ, հաղորդում է KRDO հեռուստաալիքը: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի վաղ նշվել էր երկու զոհի եւ 11 տուաժի մասին: Կրակոցների հեղինակը դուրս է եկել ձեռքերը վեր պարզած եւ ձերբակալվել, հաղորդում է Gazeta-ն: