Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Ռուսաստանը պատրաստ էր աջակցել Ուկրաինային եվրոբոնդերով 3 մլրդ պարտքի վերակառուցման հարցում, գրում է  Gazeta-ն:

Ընդ որում նա հիշեցրել է, որ Ռուսաստանը արեւմտյան գործընկերներին խնդրել է երաշխավորել Ուկրաինայի համար: 

«Եթե նրանք վստահ են, որ Ուկրաինայի վճարունակությունն այնպիսին կլինի, որ ի վիճակի կլինեն վճարել ամբողջ երեք միլիարդը: Կամ էլ վճարումը ձգել չորս տարվա կտրվածքով… դա ամենամեղմ առաջարկն է: Ինչպես հիշում եք, մենք Միացյալ Նահանգներին, Եվրոպային կամ միջազգային որեւէ առաջնակարգ բանկի խնդրում էինք մեզ հետ կիսել այդ ռիսկը: Մենք պատրաստ ենք Ուկրաինային աջակցել այս իրավիճակում», — ասել է Ռուսաստանի նախագահը կառավարության անդամների հետ հանդիպման ընթացքում: