Քաբուլում զինյալները պայթյունն իրականացրել են Աֆղանստանում Իսպանիայի դեսպանության տարածքի մոտ: Տուժածների մասին տեղեկություններ չկան: Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի եւ Աֆղանստանի իշխանությունների ներկայացուցիչներին:

«Դեսպանությունը հարձակման է ենթարկվել: Մանրամասները ճշտում ենք»,- գործակալությանը հայտնել են Իսպանիայի ԱԳ նախարարությունում: Քաբուլի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ հզոր պայթյուն է որոտացել Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի կենտրոնական հատվածում: Ըստ ՌԻԱ Նովոստիի, պայթյունից հետո հրաձգություն է սկսվել, ինչպես նաեւ տեղեկություններ են ստացվել երեք հոգու հարձակման մասին:

TOLOnews հեռուստաալիքի փոխանցմամբ, միջադեպի պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժումը: