Երևանում այսօր՝ մայիսի 23-ին, ուժգին քամու հետևանքով տուժել է 9 քաղաքացի. նրանցից 7-ը հիվանդանոց են տեղափոխվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը: (ֆոտոռեպորտաժ)
«9 ահազանգ ենք ստացել: Երկու քաղաքացի տեղում է բուժօգնություն ստացել, 7-ը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց»,- ասաց Թագուհի Ստեփանյանը:
Նշենք, որ այսօր ուժեղ քամի է մոլեգնել մայրաքաղաքում եւ Հանրապետության մի շարք համայնքներում: Բազմաթիվ տների տանիքներ են պոկվել, ծառեր են արմատախիլ եղել: