News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, որ սփյուռքը ցանկանա ներդրումներ անել: Այդ մասին ասել է Հայաստանի վարրչապետ Կարեն Կարապետյանը Հայկական բարեգործական ընդհանուր միության 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը:

Ըստ վարչապետի, ռեգուլյար սփյուռքին դիմել որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է եւ դիպչում է մեր ինքնասիրությանը:

Քննարկումը վարող Մարկ Գրիգորյանն ընթերցել է դերասանուհի Արսինե Խանջյանի քննադատությունը՝ Հայաստանում մենաշնորհների առկայության, օրենսդրության բացերի մասին, ի պատասխան Կարապետյանը նշել է, որ այդ հարցեր ուշադրության արժանի են:

Հարցին, թե որ խնդիրներն են խանգարում Հայաստան-սփյուռք կապերին, Կարապետյանն ասել է. «Կոնտակտը պետք է ստեղծենք, ռեգուլյար հիմքով, որպեսզի մեկս մյուսին լսենք եւ հասկանանք»:

Հարցին, թե ինչպես է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, վարչապետը պատասխանել է. «Անկախ, անվտանգ, արդար եւ ինտելեկտուալ»:

Հարցին, թե որն է ձեր երազած ընդդիմությունը, վարչապետը պատասխանել է. «Ինտերեկտուալ ընդդիմությունը»։

Ֆեյսբուքյան մեկ օգտատիրոջ հարցի էլ, թե հավատում է հեքիաթների, վարչապետը պատասխանել է. «Առանց հեքիաթի մեծացած մարդը վտանգավոր մարդ է»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ