News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սփյուռքը բանկոմատ է Հայաստանի համար, սփյուռքահայերը ձայն չունեն Հայաստանում: Այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Արդարություն Հայաստանում» նախաձեռնության անդամ, ամերիկահայ կինոռեժիսոր եւ սցենարիստ Էրիկ Նազարյանը:

«Հայ լինելը չի նշանակում խորոված ուտել, Մասիսին նայել, ջիգյարով քեֆ անել, հայ լինելը նշանակում է ներկա լինել եւ զգալ` քո ժողովրդի էությունն ինչ է: Ինձ համար ապրիլից մինչեւ հուլիս տեղի ունեցածը չդարձավ սփյուռքահայության հարց, այլ դարձավ էության հարց: Երբ մենք տեսնում ենք, թե ինչպես է ոստիկանը, 65-ամյա հիվանդ կնոջ վզից բռնելով, տանում դեպի ոստիկանական մեքենան, երբ տեսնում ենք, թե մարդկային իրավունքներն ինչպես են ոչնչացվել Հայաստանում: Երբ հասկանում ենք, թե որ օրն ենք հասել, որ մենք մեր ժողովրդի հետ նման կերպ ենք վարվում: Ի՞նչ ենք դարձել մենք` որպես ազգ: Եթե մենք ապրիլին 100 հայ կորցրինք, իսկ երկու ամսից ինքներս մեզ կորցրինք. 17 տարեկան երեխայի աչքը հանեցին, գրանատներ նետեցին հայերի վրա: Ինձ համար սա շատ ավելի կարեւոր հարց է, թե ինչ ենք մենք դարձել որպես ազգ»,- ասաց ամերիկահայ սցենարիստը:

Ըստ Էրիկ Նազարյանի` սփյուռքահայերն այսօր որեւէ ձայն Հայաստանում չունեն, պետք է մտածել, թե ինչ քայլեր ձեռնարկել, որ դառնալ երկխոսության մի մաս. «Սփյուռքը բանկոմատ է, երբ որ Հայաստանին ինչ-որ բան է պետք, դիմում են, օգնում ենք սակայն մենք ձայն չունենք Հայաստանում»:

Նշենք, որ «Արդարություն Հայաստանում» նախաձեռնությունը ստեղծել են սփյուռքահայ մտավորականները:

Տպել
Ամենաշատ