News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի Սփյուռքի նախարարությունը չի կարող սիրիահայերի համար փոխել Հարկային օրենսգիրքը։ Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։

Պատասխանելով բարձր հարկերի կապակցությամբ սիրիահայերի դժգոհության մասին NEWS.am–ի թղթակցի հարցին՝ նախարարը նշել է․ «Սիրիահայերը գալիս են հայրենիք, ինտեգրվում մեր հասարակությանը, հետեւաբար մեր խնդիրները նրանց էլ են վերաբերում։ Այստեղ մշակույթի, օրենքների, մոտեցումների տարբերություններ կան։ Մարդիկ այլ երկրում են ապրել»։

Եվ բնական է, ըստ նախարարի, որ առաջին մի քանի ամիսները, կես տարին, մանավանդ ձեռներեցների համար, մի քիչ լարված են անցնում, մինչեւ նրանք սովորում են ու անցնում այդ ճանապարհը։ «Մենք չենք կարող հատուկ սիրիահայերի համար հարկային օրենքներ ստեղծել, քանի որ վաղը բոլորն իրենց բիզնեսը կձեւակերպեն սիրիահայերի անունով, ու ոչ ոք հարկեր չի վճարի կամ էլ կվճարի ոչ ամբողջական։ Դրա համար էլ մենք հետեւյալն ենք որոշել՝ սիրիահայերը մեկ ամիս ծանոթանում են մեր օրենքներին։ Հետո մենք նրանց օգնում ենք բիզնես պլան գրել։ Երբ մենք տեսնում ենք, որ տվյալ բիզնես պլանը ճիշտ ուղու վրա է, նրանց մինչեւ 15 հազար դոլարի չափով վարկով գումար ենք տրամադրում 5 տարով ՝ 4 տոկոս տոկոսադրույքով։ Մենք դա ոչ թե առաջին օրն ենք անում, այլ 5 տարի»,- շեշտեց Հրանուշ Հակոբյանը։

Միջինը, հավելեց նախարարը, ամեն ամիս Հայաստան է ժամանում 50 սիրիահայ, մոտավորապես 10-15 ընտանիք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ