«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը մի գրավիչ յուրահատկություն ունի, ինչը մյուս քաղաքական ուժերի մոտ բացակայում է, դա Հայաստանի տնտեսական կյանքին սփյուռքին ներգրավելու ունակությունն է: Այս մասին փետրվարի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, որն «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համամասնական ցուցակի համապետական ընտրացուցակում երկրորդ տեղն է զբաղեցնում:
Ըստ Մարտիրոսյանի՝ իրենց դաշինքը «Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Վարդան Օսկանյանը կերաշխավորեն, որ սփյուռքը դառնա Հայաստանի տնտեսության կարեւոր ներդրողը:
Մենք պետք է այնպես անենք, որ ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը Հայաստանում իրականացվի»,- հավելեց Արմեն Մարտիրոսյանը:




























