News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանը միշտ կատարել է պայմանավորվածությունները, այդ թվում՝ աստրախանյան պայմանավորվածությունները՝ գերիների եւ զոհերի մարմինների փոխանցման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ փետրվարի 22-ն Մոսկվայում ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Վերջերս վերադարձրեցինք ադրբեջանցի դիվերսանտի մարմինը, ով Հայաստանի տարածքում երեք զինծառայողի է սպանել։ Ադրբեջանական կողմը փորձեց հերքել, որ սպանվածը դիվերսանտ էր, ամբողջ դրությունը գլխիվայր շրջեց», - նշել է նախարարը։

Արտաքին գերատեսչության ղեկավարն ասել է նաեւ, որ ադրբեջանցի դիվերսանտի մարմինը վերադարձնելուց հետո Իլհամ Ալեւի հատուկ հրամանագրով նա ազգային հերոս է հայտարարվել։ «Ձեւակերպումը հետաքրքիր է՝ հանձնարարությունը հաջող կատարելու համար։ Այսինքն՝ դիվերսիա իրականացնելու հանձնարարություն են տվել եւ հերոս հայտարարել», - նկատել է նախարարը։

«Մինչ մարմնի վերադարձնելու շուրջ համաձայնեցումը ադրբեջանական կողմն ասում էր, որ Հայաստանը պետք է  վերադարձնի մարմինը որպես մարդասիրական ժեստ», - նշել է նախարարը՝ հավելելով, որ տարօրինակ է Ադրբեջանից լսել հղումներ մարդասիրական ժեստին։

«Մոլորված եւ ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդ հովվին տեսախցիկների առջեւ հարցաքննել ու կտտանքների են ենթարկել, հետո դա ինքնասպանություն ներկայացրել (Մանվել Սարիբեկյան – խմբ)։ Մյուս դեպքում հայտնել սրտային անբավարավածության մասին (Կարեն Պետրոսյան-խմբ)։ Ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրենց ձեռքում հայտնված զինծառայողներին ոչ միայն կտտանքների են ենթարկել, այլեւ կտրել են գլուխները եւ դրանցով շրջել քաղաքներում ու գյուղերում, իսկ դա անողները հետագայում վարձատրվեցին նախագահ Ալիեւի կողմից, եւ դա գրված էր նախագահի կայքում։

Հիշեցնեմ կործանված ուղղաթիռի հետ կապված իրադրությունը։ Մի քանի օրերի ընթացքում ադրբեջանցիները կրակի տակ էին պահում անկման շրջանը՝ հնարավոր կենդանի մարդկանց տարհանումը թույլ չտալու համար», - թվարկել է նախարարը՝ արձանագրելով, որ «դժբախտաբար նրանք պայմանավորվածությունները խախտում են»։

Դրա հետ կապված Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի, Աստրախանի, Սոչիի հանդիպումներում պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որոնցից Ադրբեջանը հրաժարվել է։

«Ստորագրել են, հետո մեկ քայլ հետ արել։ Մենք սովոր չենք, միջազգային հանրությունը նույնպես։ Սակայն բանակցություններին այլընտրանք չկա», - ասել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կշարունակի ջսնքերը՝ նախեւառաջ բանակցային գործընթացի առաջխաղացման համար պայմաններ ստեղծելու ուղղությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ