Կարգը, որի համաձայն փետրվարի 23-ից Ռուսաստանի քաաքացիները կարող են Հայաստան ժամանել ներքին անձնագրերով, գործում է միայն «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ Վրաստանը ՌԴ քաղաքացիներին չի ընդունում ներքին անձնագրերով, այսինքն՝ Ռուսաստանի քաղաքացիները ցամաքային ճանապարհով Հայաստան հասնել չեն կարողանա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերի՝ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում համաձայնություն էր ձեռք բերվել, որի համաձայն՝ ՌԴ քաղաքացիները կարող են Հայաստան ժամանել ներքին անձնագրերով: