«Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը փետրվարի 22-ից սկսած  հացադուլը շարունակում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 24-ին, NEWS.am-ին տեղեկացրին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Հայկ Կյուրեղյանը հացադուլով  իր զորակցությունն է հայտնում «Սասնա ծռեր» խմբին հաց հասցրած եւ փետրվարի 9-ից հացադուլ հայտարարած Արթուր Սարգսյանին (Հաց բերող):

Հիշեցնենք, որ 2015թ. սեպտեմբերի 15-ին  «Նոյեմբերի 5-ի» գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու ու նրանցից մի քանիսին վիրավորելու համար Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 9 տարվա ազատազրկման էր դատապարտել Հայկ Կյուրեղյանին:

Գործով բողոք էր ներկայացվել Վերաքննիչ քրեական դատարան, դատարանը անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: