News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Հմայիչ տղամարդու հետ ընթրելիս՝ կանայք հիմնականում աղցան են պատվիրում, իսկ տղամարդիկ գեղեցիկ կանանց կողքին հիմնականում պատվիրում են թանկարժեք կերակրատեսակներ, գրում է Food Quality and Preference–ը։

ՀԻնգ փորձի միջոցով գիտնականները վերլուծել են, թե ինչպես է զուգընկերոջ գրավչությունը ազդում կերակրատեսակների ընտրության վրա։ Տղամարդիկ գումարը ծախսում էին թանկարժեք ըմպելիքների ու կերակրատեսակների վրա՝ փորձելով տպավորություն թողնել կանանց վրա։ Իսկ կանայք թեթեւ, դյուրամարս կերակրատեսակների ընտրությամբ ձգտում էին ցույց տալ, որ կարեւորում են իրենց գեղեցկությունն ու առողջությունը։ Այս վարքագիծը համապատասխանում է այն տարածված տեսակետին, որ կանայք տղամարդկանց մեջ գնահատում են նյութական բարեկեցիկությունը, իսկ տղամարդիկ կանանց մեջ՝ արտաքինն ու առողջությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ