News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենագեր կինը՝ 36-ամյա եգիպտուհի Էման Ահմեդ Աբդ Էլ Աթին, ստամոքսը փոքրացնելու վիրահատությունից հետո պարել է: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Mid Day-ը:

Կինը կարողացել է հիվանդանոցի մահճակալին պառկած շարժվել արաբական երաժշտության հնչյունների ներքո:

Երբ Մումբայից մասնագետը համաձայնել է բուժել Էմանին, նա խոստովանել է, որ երազում է պահել Հնդկաստանում հայտնի դերասան Ռիտիկ Ռոշանի հետ:

Ծնվելուց հետո Էմանի մոտ էլեֆանտիազ՝ փղի հիվանդություն են ախտորոշել, մանուկ տարիքում նա կաթված է տարել, ինչի արդյունքում գամված է անկողնուն: Ընտանիքի անդամների խոսքով՝ 25 տարվա ընթացքում նա երբեք չի հեռացել տնից:

500 կգ կշռող կինը Հնդկաստան է մեկնել հունվարին, բժիշկների ջանքերի շնորհիվ մինչ վիրատահությունը նա 100 կգ է կորցրել: Մասնագետների հավաստմամբ՝ առաջիկայում նա շատ ավելի կնիհարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ