News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Իռլանդիայի ազգային համալսարանին առնընթեր Դիետոլոգիայի սննդամթերքի դպրոցի մասնագետները կարողացել են 3D պրինտերով հալված պանիր տպագրել: Թողարկված արտադրանքն օրիգինալից ավելի փափուկ եւ քիչ կպչուն է եղել: Այս մասին հայտնում է Dairy News-ը:

Այսպիսով, 3D պրինտերով տպագրության տեխնոլոգիան մարդու սնունդի ոլորտում նոր հորիզոններ է բացում: Գիտնականները նախապես փորձել են պարզել նման տպագրության տեխնոլոգիան ինչպես կազդի պանրի որակի եւ հատկությունների վրա:

Գիտնականները համոզված են, որ 3D տպագրության տեխնոլոգիան սննդարդյունաբերության ոլորտում նոր հորիզոններ է բացում, նաեւ մթերքի տեսքի, կազմության եւ համի փորձարկումներ կատարելու հնարավորություն տալիս: 3D տպագրության շնորհիվ հնարավոր կլինի ստանալ անհատական հայտով մթերքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ