News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Երկու եվրոպացիներ հեռացել են աշխատանքից,  որպեսզի կարողանան աշխարհով մեկ ճամփորդել միկրոավտոբուսով։ Շվեյցարացի Սանդրո Ալվարեսի ու Լիխտեյնշտեյնից  Գաբրելա Հումելի պատմությունը գրավել է Daily Mail.թերթի ուշադրությունը։

Զույգը սկսել է ճամփորդությունը 2016-ի հուլիսին Սիեթլ քաղաքից։ Ութ ամսում նրանք արդեն 24․2 հազար կմ ճանապարհ են անցել։

Նրանց կանգ են առել Քալիֆորնիայում։ Այնտեղ մեկ ամիս Հումելը յոգայի ուսուցչուհի է աշխատել ։ Երկու շաբաթ էլ նրանք անցկացրել են Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում։ Հիմա նրանք դեռ այդ երկրում են։

Զույգը դեռ մտադիր չէ վերջ տալ ճամփորդություններին։ Նրանք ծրագրում են այցելել Բելիզ, Գվատեմալա, Արգենտինա, որտեղ Հումելի ընտանիքն է ապրում։

Զբոսաշրջիկները չեն զղջում, որ զրկվել են աշխատանքից։ 37-ամյա Ալվարեսը սոցիոլոգ էր աշխատում, իսկ նրա ընկերուհին լրագրող էր։ Նրանց խոսքով իրենք միշտ երազել են միասին ճամփորդելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ