News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 27-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ԱՄՆ-ի Եվրոպական հրամանատարության պլանավորման եւ քաղաքականության դիրեկտորիատի տնօրենի տեղակալ, բրիգադի գեներալ Դաունե Դեսկինսի գլխավորած պատվիրակությունը:

Այցի շրջանակում կայացել են բրիգադի գեներալ Դեսկինսի հանդիպումները ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լեւոն Այվազյանի, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմավարական պլանավորման վարչության պետ, գեներալ-մայոր Գենադի Տավարածյանի եւ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, փոխգնդապետ Ալիկ Ավետիսյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերին, պաշտպանական բարեփոխումներին, «Հրամանատրում առաջադրանքով» ղեկավարման հայեցակարգի իրականացմանը, Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին, պաշտպանության ոլորտում մարդու իրավունքների, բարեվարքության ամրապնդմանն առնչվող եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Մարտի 28-ին նախատեսվում է բրիգադի գեներալ Դ.Դեսկինսի գլխավորած պատվիրակության այցը ՀՀ ՊՆ խաղաղապահ ինժեներական գումարտակ` ամերիկյան հրահանգիչների օժանդակությամբ իրականացվող ինքնաշեն պայթուցիկ սարքերի հայտնաբերման եւ վնասազերծման խորացված դասընթացի անցկացման ընթացքին ծանոթանալու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ