News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստոկհոլմի Կարոլինյան ինստիտուտի շվեդ գիտնականները հետազոտության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ տետրիս համակարգչային խաղը օգնում է մարդկանց պայքարել սթրեսի դեմ։ Դա հատկապես վերաբերում է այն մարդկանց, որոնք ողբերգական իրադարձություններ են վերապրում, հայտնում է Oane –ը։

Նման եզրակացության հանգելու համար գիտնականները ընտրել են 70 մարդուց կազմված մի խումբ, որոնք վերջերս վթարի մասնակից են եղել կամ էլ զանգվածային վթարների ականատես։ Մասնակիցներին թույլ են տվել վեց ժամ շարունակ խաղալ տետրիս։ Մեկ շաբաթ հետո պարզվել է, որ նրանք 62 տոկոսով հազվադեպ էին վերհիշել ողբերգական իրադարձությունները այն մարդկանց համեմատ, որոնք այդ ընթացքում սովորական կենսակերպ են վարել։

Գիտնականները եզրակացրել են, որ տետրիսն օգնում է հաղթահարել տագնապի զգացումն ու տհաճ հիշողությունները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ