News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 12
Տեսնել լրահոսը

Նամակը, որում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Դեւիդ Օրմսբի- Գորը  ԱՄՆ նախագահի այրի Ժակլին Քենեդիին առաջարկել էր գաղտնի ամուսնանալ իր հետ, Լոնդոնում աճուրդի է դրվել ու վաճառվել, հայտնում է NBC News հեռուստաալիքը։

Այդ ու էլի մի քանի անձնական նամակներ վաճառվել են անհատ կոլեկցիոների գրեթե 123 հազար դոլարով ։ Ժակլին Քենեդիի ու Օրմսբի- Գորի նամակագրությունը, նաեւ Քենեդիների ընտանիքի մյուս անդամների նամակները հայտնաբերվել են այս տարեսկզբին ։

Դեւիդ Օրմսբի- Գորը  եղել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանը Կարիբական ճգնաժամի ժամանակ ու այդ պաշտոնում նրա թեկնածությունը առաջարկել էր անձամբ նախագահ Ջոն Քենեդին։ Դիվանագետն ու նրա կինը Քենեդիների ընտանիքի ընկերներն էին։

Ամուսիններին կորցնելուց հետո Օրսմբի -Գորն ու Ժակլին Քենեդին ավելի էին մտերմացել։ Նամակագրությունը լույս է սփռում 1965-1968 թթ նրանց հարաբերությունների վրա։

Նախագահի այրին մերժել է «գաղտնի ամուսնանալու» մասին դիվանագետի առաջարկը։ Վերջին նամակը գրվել է արդեն հույն միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ Ժակլինի հարսանիքից հետո։ Այդ նամակում նա Օրմսբի- Գորին անվանում է «սիրեցյալ եղբայր»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ