News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 13
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի 90-ամյա վետերանը փոխել է սեռը, հայտնում է BBC–ն։

ՄԻ քանի տարի առաջ Լեսթերշիր կոմսության բնակիչ Փիթեր Դեւիսը փոխել էր իր անունը ու դարձել Պատրիցիա, փոխել էր նաեւ փաստաթղթերն ու որոշել հորմոնային թերապիա անցնել։ «Ես սկսել եմ աստիճանաբար այդ մասին ասել իմ հարեւաններից մի քանիսին,- պատմում է Դեւիսը,- Բոլորը ասում են՝ մի անհանգստացիր, եթե դա քեզ երջանիկ է դարձնում,խնդիր չկա»։

Վաղ մանկությունից նա զգում էր, որ նման չէ մյուս տղաներին, սակայն վախենում էր խոստովանել․ «Մարդիկ չէին հասկանում, թե ինչ է տրանսգենդերությունը։ Նույնիսկ բժիշկները»,- բացատրում է Դեւիսը։ Այն ժամանակ նրան կստիպեին անցնել էլեկտրաշոկով բուժում կամ էլ կազատազրկեին։ «Նրանք կարծում էին, թե կարող են քեզ փոխել ու չէին հասկանում, որ դա հիվանդություն չէ, որը կարելի է բուժել»,- պատմում է վետերանը։

1945-ին 18-ամյա Փիթերին բանակ էին զորակոչել։ Երբ Գերմանիան պարտություն է կրել՝ նրան ուղարկել են Հեռավոր արեւելք, որտեղ մարտեր էին ընթանում Ճապոնիայի հետ, այնոուհետեւ՝ Հնդկաստան։ Հաջորդ երեք տարիներին նա ծառայել է Պաղեստինում ու Աֆրիկայի արեւելքում բրիտանական գաղութներում։

Ծառայությունից հետո տղամարդը աշխատում էր լուսանկարիչ։ Նա ամուսնացել է, 63 տարի երջանիկ ապրել է կնոջ հետ։ 60 տարեկանում կնոջը պատմել է իր գաղտնիքի մասին։ Կինը ըմբռնումով է մոտեցել ու փորձել է օգնել ամուսնուն։ Այդպես շարունակվել է մինչեւ կնոջ մահը՝ վեց տարի առաջ։

2015-ին Դեւիսը սկսել է դիտել բրիտանական Boy Meets Girl սիթկոմը, որի գլխավոր հերոսուհին սեռափոխ դերասանուհի Ռեբեկա Ռութն է։ Դա համոզել է Փիթերին, որ բարքերը փոխվել են ու արդեն կարելի է դիմել սեռափոխության։

«Այնպիսի զգացողություն է, ասես սրտիցս մի ծանր քար է ընկել։ Մին չ այդ ես ապրում էի կեղծիքի մեջ»,- խոստովանել է Պատրիցիան։

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ