News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շվեդիայի հարավում՝ Հելսինգբորգ քաղաքում,  մտադիր են բացել այսպես կոչված Անհաջողությունների թանգարան , հայտնում է The Local-ը։

Թանգարանի բացումը ծրագրված է հունիսի 7-ին։ Այնտեղ ցուցադրվելու են տարբեր ընկերությունների տասնյակ արտադրանքներ, որոնք չեն արժանացել սպառողների հետաքրքրությանը։

Թանգարանի ցուցանմուշներից մեկն է դառնալու Twitter Peek գաջետը։ Այս սարքը ստեղծվել էր բացառապես միկրոբլոգների ցանցում շփվելու համար, բայց չի կարողացել մրցակցել սմարթֆոնի հետ, որը գերազանցում էր ֆունկցիաների քանակով։

Անհաջողությունների թանգարանում նաեւ ներկայացված է լինելու գնդավոր գրիչը, որը ինչպես արտադրողն է հավաստիացնում, նախատեսված է հատուկ կանանց համար։ Այդ գրիչը պահանջարկ չի ունեցել, իսկ համացանցի շատ օգտատերեր ծաղրել են այն։

Ցուցանմուշներից մեկն էլ  Harley Davidson ամերիկյան մոտոցիկլետներ արտադրողի ներկայացրած օծանելիքն է, որը նույնպես հետաքրքրություն չի առաջացրել գնորդների մոտ։ Նախագծի հեղինակը՝ հոգեբան ու հետազոտող Սեմուել Ուեսթը, ասում է, որ իր նպատակն է ոչ թե ծաղրել ուրիշների ձախողումները, այլ ուրիշների սխալների վրա սովորելու հնարավորություն տալ։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ