News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի մի շարք կուսակցությունների ղեկավարներին շնորհավորել է ապրիլի 16-ին անցկացված սահմանադրական հանրաքվեում հաղթանակի կապակցությամբ: Այս մասին գրում է Anadolu գործակալությունը:

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանը զանգահարել է իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցության ղեկավար, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելիին եւ Մեծ միասնություն կուսակցության առաջնորդ Մուսթաֆա Դեսթեջիին:

Նա հույս է հայտնել, որ հանրաքվեի արդյունքները կծառայեն ի շահ պետության եւ Թուրքիայի ժողովրդի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ