News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում արգելել են ոգելից խմիչքի վաճառքը երկրի հյուրանոցների գրեթե 50 տոկոսում։ Այս մասին հաղորդում է Ռուսասատանի տուրօպերատոների ասոցացիան, հաղորդում է Lenta-ն։

Բանն այն է, որ ապրիլի 1-ից Հնդկաստանի գերագույն դատարանը արգելք  է սահմանել պետական ավտոճանապարհներից 500 մետրի սահմաններում ալկոհոլի վաճառքի վրա։ Նշվում է, որ նման քայլը մեծ հարված է հասցրել պետության զբոսաշրջային ոլորտին, մասնավորապես՝ հյուրանոցային բնագավառին։

Արգելքի ազդեցության տակ հայտնվել են նաեւ հայտնի հյուրանոցներ, օրինակ՝ չորսաստղանի Radisson Blu Hotel Guwahati՝ Հնդկաստանի արեւելքում գտնվող Ասսամ նահանգում եւ հինգաստղանի Oberoi-ը՝ երկրի հյուսիսում եւ այլն։ 

Վերոնշյալ օրենքի պատճառով իրենց գործունեությունը Հնդկաստանում դադարեցնում են մինչեւ 100 հազար հաստատություններ, որոնք զբաղվում են ոգելիցի վաճառքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ