News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Միջազգային Բուքերյան մրցանակի ժյուրին հրապարակել է գրականության ամենահեղինակավոր մրցանակների մեկի հավակնորդների short-list-ը: Այս մասին գրում է The Guardian-ը:

Դրանում ներառվել է 6 հեղինակ՝ Մատիաս Էնարը (Ֆրանսիա), Դավիդ Գրոսման (Իսրայել), Ռոյ Յակոբսեն (Նորվեգիա), Դորթ Նորս (Դանիա), Ամոս Օզ (Իսրայել) եւ Սամանտա Շվեբլին (Արգենտինա):

Միջազգային Բուքերյան մրցանակը շնորհվում է ինչպես անգլալեզու հեղինակներին, այնպես էլ նրանց, ում գրքերը թարգմանվել են անգլերեն: Այս դեպքում պարգեւատրվում է նաեւ թարգմանիչը: Short-list-ում հայտնված բոլոր հեղինակներն ու թարգմանիչները 1.000 ֆունտ (շուրջ 1.300 դոլար) կստանան: Իսկ գլխավոր մրցանակը՝ 50.000 ֆունտ (64.000 դոլար), կբաժանվի նրանց միջեւ:

Հաղթողի անունը կհայտարարվի հունիսի 14-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ