News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայում հանցագործությունների մեջ կասկածվող միգրանտների քանակը  2016-ին ՝ 2015-ի համեմատ աճել է 52․7 տոկոսով ու հասել է 174 438 մարդու։ Այս մասին վկայում են ոստիկանական քրեական վիճակագրության նորագույն տվյալները, որոնք ներկայացրել է Քրեական գործերով դաշնային գերատեսչությունը, հայտնում է Die Welt–ը։

Ընդհանուր առմամբ 2016-ին ոստիկանական վիճակագրությունը հաշվառել է 616 230 օտարերկրացու, որոնց կասկածում են հանցագործությունների մեջ։ Միգրանտների քանակը, որոնք վերջերս էին երկիր ժամանել, կազմում է կասկածյալների ընդհանուր քանակի ավելի քան մեկ քառորդը։

Միգրանտները, այդ թվում ապաստան ստացածները, Գերմանիայի ընդհանուր բնակչության առավելագույնը 2 տոկոսն են կազմում։ Սակայն քրեական գործողությունների մեջ կասկածվողների ընդհանուր քանակի համեմատ՝ նրանց քանակը կազմում է 8․6 տոկոս։ Հիմնականում միգրանտներին կասկածում են գրպանահատության ու բնակարանային կողոպուտների, մարմնական վնասվածքներ հասցնելու, բռնաբարությունների ու սեռական ոտնձգությունների մեջ։

Վիճակագրությունը հաշվի չի առնում այն փախստականներին, որոնք արդեն Ֆրանսիայում ապաստան են ստացել։ Սակայն ապագայում  PKS-2017 զեկույցի համար այդ մեծ խումբը նույնպես ներառվելու է ոստիկանական վիճակագրության մեջ, պարզաբանում է Die Welt –ը։

PKS-2017 զեկույցը պետք է ներկայացնի Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզյերը ապրիլի 24-ին։ Ավելի վաղ , 2016-ի վերջին, հայտնել էին, որ փախստականների շրջանում հանցավորությունը Գերմանիայում կտրուկ նվազել էր։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ