News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան կարող է դուրս բերել իր զինծառայողներին ու տեխնիկան Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաօդային բազայից, եթե Անկարան թույլ չտա Գերմանիայի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի անդամներին այցելել զինվորներին ու սպաներին, ովքեր այժմ ծառայում են թուրքական ավիաբազայում։ Այս մասին հայտարարելէ  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Reuters –ին վկայակոչելով՝ հաղորդում է RNS-ն։

Մամուլի ասուլիսի ժամանակ Մերկելը հայտարարել է, որ Բունդեստագի պատգամավորների համար շատ կարեւոր է «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայող Բունդեսվերի ավելի քան 250 զինծառայողներին այցելելու հնարավորությունը։

«Մենք կշարունակենք երկխոսություն վարել Թուրքիայի հետ, բայց զուգահեռաբար ստիպված կլինենք ուսումնասիրել մեր պարտականությունների կատարման այլ միջոցներ եւս։ Դա նշանակում է, որ «Ինջիրլիքին» այլընտրանք է պետք փնտրել եւ այլընտրանքներից մեկը Հորդանանն է»,-ասել է Մերկելը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ