News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սբերբանկի զարգացման ռազմավարությունն առաջիկա երեք տարիներին որոշվում է՝ հիմք ընդունելով բացասական սցենարները, որոնց համաձայն՝ այդ ընթացքում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները չեն հանվելու: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է բանկի նախագահ Գերման Գրեֆը:

«Պատժամիջոցները սահմանվել են քաղաքական պատճառներով, եւ դրանց չեղարկումը, ամենայն հավանականությամբ, նույնպես քաղաքական պատճառներ կունենա: Սա ինչ-որ առումով փակուղի է»,- պարզաբանել է Գրեֆը:

Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի տնտեսությունը հարմարվել է սահմանված պատժամիջոցներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ