News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Կանն քաղաքի ոստիկանությունը արգելել է լողալ մուսուլմանական լողազգեստով՝ բուրկինիով լողափ եկած մի խումբ կանանց, հայտնում է Agence France-Presse-ը։

Մուսուլման կանանց հավաքական ակցիան իրականացվում էր քաղաքի կենտրոնական լողափերից մեկում՝ Մարտինեզ հյուրանոցի դիմաց,  որտեղ այս օրերին Կաննի կինոփառատոնի մասնակիցներն են բնակվում։ Ոստիկանությունը ձերբակալել է կանանց ու նրանց տեղափոխել բաժանմունք։

Մուսուլմանական ակցիայի բոլոր մասնակիցները ծագումով ալժիրցի ֆրանսիացի գործարար ու հասարակական գործիչ Ռաշիդ Նեկազի ազգականուհիները կամ ծանոթներն էին։ Նա Ֆրանսիայում հայտնի է նաեւ նրանով , որ վճարում էր բոլոր այն տուգանքները, որոնք մունիցիպալ ոստիկանությունը պահանջում էր լողափերին բուրկինիով հայտնված կանանցից։

Կաննի ու Նիսի իշխանությունները անցած տարի արգելել էին բուրկինի կրելը։ Օգոստոսին Ֆրանսիայի սահմանադրական խորհուրդը վճռել է, որ այդ արգելքները չեն համապատասխանում մայր օրենքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ