News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում 15-ամյա դեռահասը գտել է մոտ 4․5 մլն ռուպի արժողության ադամանդներով լի քսակ ու  վերադարձրել այն սեփականատիրոջը, հայտնում է NDTV-ը։ Դեպքը տեղի է ունեցել Սուրատ քաղաքում։ Վիշալ Ուպադհայան ու նրա հայրը կարողացել են գտնել թանկարժեք քարերի սեփականատիրոջը Սուրատի Ադամանդյա ասոցիացիային դիմելուց հետո։ Պարզվել է, որ քարերը պատկանում էին բրոքեր Մանսուկհբհայ Սավալիային, որը պահեստից դուրս գալիս պատահաբար գրպանից գցել էր քսակը։

Ասոցացիան շնորհակալություն է հայտնել պատանուն ազնվության համար, կազմակերպելով հանդիսավոր միջոցառում ու հայտնելով, որ կազմակերպությունը մտադիր է մեկ տարի հովանավորել Վիշալ Ուպադհայայի կրթությունը։

«Վիշալի ապագան իրենից է կախված, բայց կարծում եմ այս խելացի տղան չի կորի կյանքում ու այս հնարավորությունը 100 տոկոսով կօգտագործի»,- ասել է ասոցացիայի նախագահ Դինեշ Նավադիան։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ