News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ստամբուլում 16–ամյա Ս.–ն իրեն համբուրելու եւ գրկելու համար ոստիկանությունում բողոքել է 23–ամյա Էրդեմ Բ.–ի դեմ։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ աղջիկը մոր հետ ոստիկանությունում պատմել է, որ գեղեցկության սրահ այցելելու ժամանակ մուտքի մոտ Էրդեմ Բ.–ն իրեն առաջարկել է անվճար գրկախառնման թերապիա՝ շեշտելով, թե ինքը այդ եղանակով բազմաթիվ մարդկանց է բուժել։

Աղջիկը նշել է, թե իրենք նստել են վերելակ եւ բարձրացել 2 հարկ, որտեղ լուսավորությունը սենսորային եղել։ «Երբ մենք վերելակից դուրս եկանք, սենսորը անջատվեց, նա ինձ պինդ գրկեց։ Ես վախեցա ձայն հանել, որից հետո նա սկսեց համբուրել շուրթերս մոտ 20 վայրկյան։ Այնուհետ բաց թողեց ու ասաց, որ ոչ մեկին չպատմեմ տեղի ունեցածի մասին»,–ասել է աղջիկը։

Էրդեմ Բ.–ն ոստիկանություն արադարացել է՝ պնդելով, թե ինքը նման եղանակով 500 մարդու է բուժել եւ ոչ մեկ չի բողոքել։ «Ես հանուն մարդկության եմ այդ ամենը անվճար անում»,–ասել է Էրդեմ Բ.–ն։

Տպել
Ամենաշատ