News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Չինացի մասնագետները նոր տեխնոլոգիա են մշակել, որը թույլ է տալիս 50 մետր հեռավորությունից քայլվածքից  մարդուն ճանաչել, հաղորդում է «Սինխուան»:

Չինաստանի Գիտությունների ակադեմիայի Ավտոմատիկայի ինստիտուտի աշխատակիցները համոզված են, որ նրանց մշակած տեխնոլոգիան կարող է  նույնականացնել մարդու ինքնությունը՝ անգամ եթե նա մեջքով անցի տեսախցիկի կողքով:

Հետազտության անդամներից Խուան Յունչժենյայի խոսքով՝ տեխնոլոգիան կարող է 100 մետր հեռավորությունից 1000 քառակուսի մետր մակերեսում գտնվող 1000 մարդու ճանաչել:

Տվյալ տեխնոլոգիան կարող է անվտանգության համակարգերում, տրանսպորտում եւ գործնական հանդիպումների անցկացման վայրերում  լայն կիրառում գտնել, կարծում է Խուանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ