News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող գեղեցկության սրահում մեկ տարի առաջ տեղի ունեցած սպանության գործով ամբաստանյալ Ալիկ Բանդուրյանը` «Նորատուսցի Ալիկը», այսօր` հոկտեմբերի 11-ին, դատարան էր տեղափոխվել անվասայլակով:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում մինչեւ դատաքննությանն անցնելը Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը եւ գրավի դիմաց ազատ արձակել նրան: Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Բանդուրյանը լուրջ առողջական խնդիրներ ունի եւ անհապաղ քաղաքացիական հիվանդանոցում բուժման կարիք ունի:

«Ալիկ Բանդուրյանն ունի սրտի հետ կապված լուրջ խնդիրներ, զարկերակային բարձր ճնշում, ողնաշարի եւ ողնուղեղի տուբերկուլյոզ, քսան օրվա ընթացքում երկու բարդ վիրահատության է ենթարկվել եւ այսօր դատարան է տեղափոխվել անվասայլակով, մինչդեռ նրան անհապաղ բուժում է հարկավոր խիստ անկողնային պայմաններում եւ երկարատեւ խնամք, որը բնականաբար, քրեակատարողական հիմնարկում չեն կարող ապահովել: Դատարանը պետք է փոխի իմ պաշտպանյալի խափանման միջոցն ու հնարավորություն տա բուժվելու քաղաքացիական մասնագիտացված հիվանդանոցում»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանական կողմը հայտնեց նաեւ, որ Ալիկ Բանդուրյանը 1996թ.-ից հիվանդության թոշակ է ստանում: Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը` նշելով, որ ազատության մեջ գտնվելով ամբաստանյալը կարող է ճնշում գործադրել ականատես վկաների վրա:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու:

Նշենք, որ դատավոր Նելլի Բաղդասարյանն այսօր արգելեց տեսանկարահանում եւ լուսանկարահանում իրականացնել` հաշվի առնելով ամբաստանյալների եւ նրանց պաշտպանների ցանկությունը:

Հիշեցնենք, որ 2016թ. նոյեմբերի 13-ին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահում արձակված կրակոցների հետեւանքով երկու անձ էր մահացել: Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ Պետրոս Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, Ա. Բանդուրյանին  («Նորատուսցի Ալիկ»)՝ Քրեական օրենսգրքի 38-112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, Ա. Գասպարյանին («Բդո»)՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 137 դեպք. Գրանցվել է 7 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 10 մարդ
Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ…
Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել
ՆԳՆ-ից հայտնել են, որ համալսարանի շենքում հնարավոր պայթուցիկ սարքի մասին…
Երեւանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն...
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. Ինչեր են հայտնաբերվել
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ…
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ…
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Ամենաշատ