News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում Ազատության արձանը ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման ժամանակ փակ կլինի, հայտնում է New York Daily News-ը:

Մանհեթենի նավահանգստում զբոսաշրջիկների համար հուշարձանի փակման մասին զգուշացնող վահանակներ են տեղադրել: Այցելուների համար փակ է եւս մեկ տեսարժան վայր՝ Էլլիս կղզին: Երկու օբյեկտն էլ ԱՄՆ Ազգային պարկերի ծառայության վերակսկողության ներքո են:

Նշվում է, որ կառավարության ֆինանսավորման ժամանակավոր դադարեցման հետ կապված Ամերիկայում փակվել է բոլոր ազգային պարկերի եւ թանգարանների մոտ երրորդ մասը:

Ավելի վաղ Ներկայացուցիչների պալատն ընդունել էր մեկամսյա ժամկետով հերթական ժամանակավոր բյուջեն, սակայն դեմոկրատական փոքրամասնությունը խափանել էր օրինագծի ընդունումը: Արդյունքում՝ ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքը դադարեցվել է:

Քաղաքական 2 ուժերի միջեւ տարաձայնությունները, մասնավորապես՝ ներգաղթի հարցերում, պահպանվում են: Իրավիճակը մեկնաբանելիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, որ դեմոկրատներին ավելի շատ ապօրինի ներգաղթյալներն են հուզում, քան  երկրի ազգային անվտանգությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ