ԱՄՆ վարչակազմը ընդլայնել է Ռուսաստանում եւ այլ երկրներում գտնվող ընկերությունների եւ անհատների թիվը, որոնց վրա տարածվում է ժամանակին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ սահմանված միակողմանի ԱՄՆ պատժամիջոցների գործողությունը: Համապատասխան տեղեկատվությունը տեղադրվել է հունվարի 26-ին ԱՄՆ Ֆինանսների նախարարության կայքում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նշված ցուցակում ընդգրկել են հիմնականում ՌԴ եւ Ուկրաինայի 21 քաղաքացի եւ առնվազն 9 ընկերություններ:
Պատժամիջոցների ցանկում ավելալցվել են 12 ընկերություններ, որոնք կապված են «Սուրգութնեֆտեգազի», «Սիլովիե մաշինիի» հետ, ինչպես նաեւ ՌԴ էներգետիկայի փոխնախարար Անդրեյ Չերեզովը:



























