News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության զարգացումը կարեւոր տեղ է զբաղեցրել Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում: Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:

Շարունակվել է քաղաքական երկխոսությունը: ՀՀ եւ ԱՄՆ միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ:

Մարտի 3-ին կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցերի, առեւտրատնտեսական փոխգործակցության ընդլայնմանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ։

2017թ. սեպտեմբերին Հայաստան է այցելել ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում էին ինչպես Հանրապետական, այնպես էլ Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենք Փալոունը եւ Ջեքի Սփիըրը, կոնգրեսականներ Աննա Էշուն, Թուլսի Գեբրդը, Ջիմ Սենսենբրեները, Դեյվիդ Վալադեոն: Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ՀՀ Նախագահի, ԱԺ նախագահի, վարչապետի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Հուլիսի 21-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԱՄՆ առեւտրի հանձնակատարի տեղակալ Դեն Մուլանիին, սեպտեմբերի 12-ին՝ առեւտրային քաղաքականության եւ տնտեսագիտության հարցերով առեւտրի հանձնակատարի տեղակալ Էդ Գրեսսերին:

Սեպտեմբերի 20-ին Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական հարցերով տեղակալ Էլիզաբեթ Միլարդին, Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպական հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին եւ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքին։

Հոկտեմբերի 4-ից 9-ը Հայաստան է այցելել ԱՄՆ Կալիֆորնիայի Սենատի եւ Ասամբլեայի պատվիրակությունը, որը հանդիպումներ է ունեցել ՀՀ բարձրաստիճան ղեկավարության հետ:

2017թ. հայ-ամերիկյան համագործակցությունն ակտիվ է եղել նաեւ երկկողմ տնտեսական ոլորտում: Մասնավորապես, տարին նշանավորվել է «Շնող» ՀԷԿ-ի կառուցմանը մասնակցելու նպատակով ամերիկյան նոր ընկերության մուտքով ՀՀ էներգետիկայի ոլորտ:

ՀՀ ԱԳՆ եւ ԱՄՆ դեսպանության կողմից արտգործնախարարությունում կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ