Ճանապարհը կարելի է ասել կենդանի մարմին է: Այն մշտական ուշադրության, հոգատարության եւ ֆինանսավորման կարիք ունի: Բայց ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, այն կարող է քրոնիկ խնդիրներ ունենալ:

Այդպիսի խնդիր ունեցող ճանապարհներից մեկը Սեբաստիայի փողոցն է՝ Տիչինայի փողոցի հետ խաչմերուկի շրջանում: Ժովովրդի շրջանում հայտնի է որպես «բանկի կրուգ»:

Սովորական բնակիչների համար անհայտ, բայց հույս ունենանք ինժեներներին հայտնի պատճառներով, կանգառի հատվածում ճանապարհի մասը իջնում է:  Մի քանի տարին մեկ հողային աշխատանքներ են կատարվում, հատվածն ասֆալտապատվում է, բայց հարցը լիովին չի լուծվում:

Չի բացառվում, որ լիովին լուծել հնարավոր չէ, եւ ինչպես ասել է անմոռանալի Օստապ Իբրահիմովիչը, կապիտալ վերանորոգումը պետք է անել, որ փլվածքն ավելի չփլվի:

Քանի դեռ փլվածքը շարունակում է փլվել, երթեւեկելի մասում փոս է առաջացել եւ ճանապարհային ծածկույթը զգալի հատվածում իջել է՝ երթեւեկող տրանսպորտի համար ակնհայտ խնդիրներ առաջացնելով:  Բայց, ինչպես երեւում է, ճանապարհային երթեւեկության անվտանգության համար պայքարող իշխանական համառ մարտիկներին դա բացարձակապես չի անհանգստացնում: