News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է սահմանվել չհիմնավորված ցածր գին, չհիմնավորված բարձր գին հասկացությունները: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ արտահերթ նիստում, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծիը ներկայացնելիս նշեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա նշեց, որ օրենքի փոփոխությունները կատարվել են 4 ուղղություններով. «Նախ, մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցնում ենք Սահմանադրության պահանջներին, երկրորդ՝ մրցակցության օրենսդրության մեջ հաշվի ենք առնում ԵՏՄ մրցակցության կանոնները եւ սկզբունքները, երրորդ՝ մեր օրենսդրությունը համապատասխանեցնում ենք ԵՄ մրցակցության օրենսդրության պահանջներին, նաեւ հաշվի ենք առել միջազգային փորձագետների կարծիքները եւ 4-րդ ուղղությունը մեր օրենսդրությունը բարելավել ենք հիմնվելով առկա պրակտիկայի վրա՝ փորձելով շտկել առկա խնդիրները»:

Շաբոյանը նշեց, որ նոր սահմանադրությամբ, այսուհետ հանձնաժողովը կոչվելու է ինքնավար մարմին եւ սա ամրագրված է մրցակցության օրենսդրության մեջ. «Ամրագրված է Հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգերը: Մասնավորապես, Հանձնաժողովի անդամները նշանակվելու են ԱԺ-ի կողմից, իսկ թեկնածությունները ներկայացվելու են վարչապետի կողմից: Նարե ներկայացված են հանձնաժողովի անդամի դադարեցման հիմքերը, նրան ներկայացվող պահանջները»:

ՏՄՊՊՀ նախագահի ներկայացմամբ, մեր օրենսդրությունը ԵՏՄ-ի մրցակցության կանոններին համապատասխանեցնելու շրջանակներում, վերանայվել է տուգանքների գանձման մեխանիզմները, այսուհետ տուգանքները սահմանվելու են տոկոսներով՝ կախված տնտեսվարողների հասույթից, մինչդեռ մինչեւ հիմա տուգանքները բացարձակ մեծություններով էին ներկայացված. «Բացի այդ, ԵՏՄ կանոններով պատասխանատվության միջոցներ են նախատեսվում նաեւ պետական պաշտոնյաների համար: Եթե պաշտոնյաները համաձայնությունների, պայմանավորվածությունների մեջ մտնեն տնտեսվարողների հետ, դա նույնպես կարող է համարվել հակամրցակցային վարքագիծ եւ նախատեսվում են տուգանքներ 500 հազա դրամից մինչեւ 1 մլն դրամ»:

Շաբոյանը նշեց, որ եթե տնտեսվարողները իրենց գործողությունները համաձայնեցնում են մեկ այլ ֆիզիկական անձի կամ տնտեսվարողի հետ, դա համարվում է տնտեսական գործունեության համակարգում եւ եթե դրա հետեւանքով գներ են ֆիքսվում կամ շուկաներ են բաժանվում, կամ համաձայնություններ են ձեռք բերվում մրցույթների ժամանակ, կամ պայմանավորվում են պայմանագիր չկնքել տնտեսվարողի հետ, սրանք արգելված համակարգումներ են եւ պատասխանատվության միջոցներ են ենթադրում:

«Օրենքով սահմանվել են չհիմնավորված ցածր գին, չհիմնավորված բարձր գին հասկացությունները: Այն գինը, որը բարձր է արտադրության ծախսերից ու շահույթից կամ մրցակցային շուկաներում ձեւավորված գներից, դա կհամարվի չհիմնավորված բարձր գին, նախատեսված են մրցակցության սահմանափակման հատկանիշներ, խտրական մոտեցումներ եւ այլն»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը՝ հավելելով, որ ԵՄ-ն առաջարկում է վերանայել տուգանքների մեխանիզմը, որը եւս արվել է: «Նաեւ ԵՄ-ն առաջարկում է անբարեխիղճ մրցակցության դեպքերը լրացնել ապրանքային նշանների միջոցով անբարեխիղճ մրցակցության դեպքերով, որովհետեւ ոչ միայն ԵՄ-ն, այլեւ մեր փորձն էլ է ցույց տալիս, որ շատ դեպքերում տնտեսվարողները ապրանքային միջոցները գրանցում են ոչ թե իրենց հեղինակային իրավունքները պաշտպանելու, այլ մուտքի խոչընդոտներ եւ մրցակցային անհավասար պայմաններ ստեղծելու համար:

Եթե որեւէ տնտեսավորղ համամրցակցային համաձայնության մեջ լինի, բայց հետո կգա ու կհայտնի մեզ դրա մասին, տեղեկություններ կտա, կնկարագրի այդ համաձայնությունը, ապացույցներ կներկայացնի, կներկայացնի կարտելային համաձայնության մասին, կազատենք այդ տնտեսվարողներին պատասխանատվությունից»,-ընդգծեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ