News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Պետությունն իրավունք չունի գնագոյացում առաջացնել. եթե բարձր գին են սահմանել, պետք է պայմաններ ստեղծել, որ այլ տնտեսավարողներ մտնեն այդ ոլորտը եւ մրցակցություն ստեղծեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ եթե ծայրահեղ մենաշնորհացված իրավիճակ է, պետք է տրոհել ընկերությունը, թող երկու մասի բաժանվի, որոնք իրար հետ կմրցակցեն:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ օրենքով չհիմնավորված բարձր գին եւ չհիմնավորված ցածր գին սահմանելը վերաբերում է միայն գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներին:

Ինչ վերաբերում է ընկերությունը տրոհելուն, Շաբոյանն ասաց. «Ամբողջ աշխարհում մրցակցության մարմինները չեն պայքարում խոշոր ընկերությունների դեմ, պայքարում են միայն խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ: Չենք կարծում, որ տրոհելը ճիշտ լուծում է, դա ոչ մի արդյունք չի տա: Ի վերջո, ընկերությունը կարող է իր գործունեությունն իրականացնել մի քանի ընկերությունների միջոցով»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ