News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿՀՎ նոր տնօրեն Ջինա Հասպելը չի կարողանա առանց կալանավորման վտանգի ԵՄ երկրներ այցելել: Այս մասին հայտնում է ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, հաղորդում է ՌԲԿ-ն:

«Ջինա Հասպելը, որը «խոշտանգել է որոշ մարդկանց», հավանաբար չի կարողանա ԵՄ այցելել հատուկ ծառայությունների մյուս ղեկավարների հետ հանդիպելու համար առանց կալանավորման վտանգի՝ շնորհիվ Բեռլինի ECCHR-ի կողմից (Սահմանադրական իրավունքների եւ մարդու իրավունքների եվրոպական կենտրոն) Գերմանիայի դատախազություն ներկայացված բողոքի», - Twitter-ում գրել է Սնոուդենը:

Մեկ այլ հրապարակման մեջ Սնոուդենը, վկայակոչելով Հասպելի մասին The New York Times-ի հոդվածը, նշում է, որ ԿՀՎ նոր ղեկավարի անունը «նշված է գերգաղտնի հրամանում, որի համաձայն (խոշտանգումների) բոլոր տեսագրությունները պետք է ոչնչացվեն, որպեսզի չհայտնվեն Կոնգրեսում»:

Ըստ թերթի` Ջինա Հասպելը 2002 թվականին ականատես է եղել «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբի հետ առնչության մեջ կասկածվող երկու բանտարկյալների խոշտանգումներին, իսկ ավելի ուշ մասնակցել է տեսագրությունների ոչնչացմանը: 2017 թվականի հունիսին  Սահմանադրական իրավունքների եւ մարդու իրավունքների եվրոպական կենտրոնը Գերմանիայի գլխավոր դատախազին կոչ էր արել հրամանագիր տրամադրել ահաբեկչության կասկածյալների խոշտանգումների գործով Ջինա Հասպելին կալանավորելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ