Ռուսաստանում ոչ ոք չի սպասում, որ Հայաստանը կվերադառնա եվրասիական ձևաչափերին։ Այս մասին NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարել է ռուս պատմաբան, հրատարակիչ և հասարակական գործիչ Մոդեստ Կոլերովը՝ մեկնաբանելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս Բիշքեկում կայացած հանդիպումը։
«Դադարեցրեք։ Դա երբեք չի լինի։ Չի վերադառնա։ Փաշինյանի Հայաստանը մինչև վերջ կանցնի իր «եվրոպական» ուղին», - նշել է ռուս փորձագետը։
Նրա կարծիքով՝ Հայաստանի գործող իշխանությունների հռչակած՝ եվրաինտեգրմանն ուղղված քաղաքականությունը միանգամայն իրական է։
«Սա արհեստական օրակարգ չէ։ Մոսկվայի արձագանքը ծայրաստիճան հաշվապահական է։ Այն Եվրասիական միության միջոցով սուբսիդավորում է Հայաստանի տնտեսությունը։ Մոսկվան Հայաստանի անվտանգության դոնորն է պաշտպանության տեսանկյունից։ Այն Հայաստանի էներգետիկայի դոնորն է։ Խոսքը էներգակիրների և այլնի մատակարարումների մասին է։ Սա ակնհայտ է։ Ոչ մի հիմք չկա Հայաստանին վերաբերվելու այնպես, ինչպես Հայաստանը վերաբերվում է Բելառուսին։ Չէ՞ որ այդպես է։ Այո՛։ Բելառուսի հետ Ռուսաստանն ունի ընդհանուր սահման, այն պաշտպանում է Ռուսաստանի արևմտյան ճակատը և այլն։ Իսկ Բելառուսին, նույնիսկ ամենավարդագույն երազանքներում, Արևմուտքում ոչ ոք երբեք ոչ մի տեղ չի ընդունի», - ասել է Կոլերովը։





























