News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ծրագրավորողները ստեղծել են սարք, որը, նրանց պնդմամբ, կարող է «կոտրել» ցանկացած Iphone։ Միջոցը մշակել է Grayshift ընկերությունը։ Այն մշակել են կիբերանվտանգության մասնագետներ Ջասթին Ֆիշերը եւ Բրեյդեն Տոմասը, որոնք վեց տարի աշխատել են Apple–ում։ 

GrayKey անունն ստացած սարքը  Lightning երկու լարով  փոքրիկ մոխրագույն տուփ է, որի շնորհիվ դրան կարելի է կցել միանգամից երկու Iphone: Սմարթֆոնի «կոտրելու» գործընթացը կարող է տեւել մի քանի ժամից մինչեւ մի քանի օր` կախված նրանից, թե ինչպիսի բարդության է հասանելիության ծածկագիրը։
GrayKey–ը ձեռք բերելու համար նախ պետք է գնել լիցենզիա։ Հաքերները երկու տեսակի լիցենզիա են առաջարկում։ Առաջինը տարեկան լիցենզիան է, որն արժե 15 հազար դոլար։ Դրանով լարելի է ապակոդավորել 300 սմարթֆոն։ Երկրորդ տեսակի լիցենզիայի գինը 30 հազար դոլար է, կարող է ապակոդավորել անսահմանափակ թվով սմարթֆոններ եւ չի պահանջում ինտերնետ կապ, ի տարբերություն առաջինի։ 

Grayshift–ն իր արտադրանքը վաճառում է միայն իրավապահ մարմիններին, սովորական օգտատերերին այն հասանելի չէ։ 

GrayKey–ը միակ ընկերությունը չէ, որն այսպիսի ծառայություն է առաջարկում։ Իսրայելական Cellebrite–ը եւս «կոտրում է» Apple արտադրանքները եւ համագործակցում է ոստիկանության հետ, բայց նրա ծառայությունները ավելի թանկ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ