«Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները կիրակի հարձակվել են Սոմալիում Աֆրիկյան միության խաղաղապահ առաքելության ուժերի վրա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Համաձայն գործակալության տվյալների՝ ծայրահեղականները հարձակում են գործել երկրի մայրաքաղաքից 130 կմ հյուսիս-արեւմուտք գտնվող Բուլոմարիր բնակավայրում տեղակայված խաղաղապահների բազայի վրա։
Զինյալների հավաստմամբ՝ կորուստներ են կրել երկու կողմերն էլ։
«Աշ Շաբաբ» խմբավորումը ստեղծվել է 2004 թվականին եւ մի որոշ ժամանակ վերահսկել է Սոմալիի տարածքների զգալի հատված, սակայն մի շարք պարտություններ է կրել կառավարական բանակից, որին օգնության էին եկել աֆրիկյան պետությունների եւ ԱՄՆ-ի զորքերը։




























