News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ամբողջությամբ համաներում է շնորհել Լյուիս Լիբբիին (հայտնի է որպես Սկուտեր Լիբբի), ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիք Չեյնիի նախկին մտերիմ խորհրդականին: Լիբբիի  գործը Վաշինգթոնում ժամանակին ամենաաղմկահարույց սկանդալներից մեկն էր, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նա դատապարտվել էր քննությանը կեղծ ցուցմուքներ տալու եւ արդարատաությանը խոչընդոտ հանիսանալու համար:

 «Նախագահ Ջորջ Բուշը կրճատեց Լիբբի ազատազրկման ժամկետը նրա դատապարտումից որոշ ժամանակ անց: Սակայն Լիբբին 250 հազար դոլար տուգանք վճարեց, 400 ժամ աշխատեց հասարակական շախտանքներում եւ եւս 2 տարի պայմանական վաղաժամկետ ազատազրկման մեջ էր: Սակայն 2015-ին Լիբբիի դեմ կարեւոր վկաներից մեկը հետ կանչեց իր ցուցմունքնը», — նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Վաշինգթոնի Վերաքննիչ դատարանը վերականգնեց  Լիբիիի փաստաբանի կոչումը` նշելով նրա հնարավոր անմեղությունը:

 «Ես չգիտեմ պարոն Լիբբիին, բայց տարիների ընթացքում ես լսել եմ, որ նրա հետ անարդար են վարվել: Հույս ունեմ, որ ամողջական համաներումը կօգնի նրան վերականգնվել իր կյանքի այդ տխուր էջից հետո», - գրել է նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ