News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական Bianet կայքի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է նաեւ Պոլսո հայոց պատրիարքի ընտրության խնդրին։

Կարո Փայլանը նշել է․, որ պետությունը միշտ էլ աշխատել է կառավարել հայ համայնքին։ «Հայ համայնքի լավ կառավարման համար ես երկար տարիներ պայքարել եմ։ Ցավոք, հիմա պատրիարքի աթոռը զավթել է «հարկադիր կատարածուն» (արք․ Աթեշյան) եւ համագործակցում է թուրքական իշխանությունների հետ։ Դա հստակ կարող եմ ասել, որ նա նշանակվել է, որպեսզի թույլ չտա պատրիարքի ընտրություն անցկացվի։ Մեր պայքարի արդյունքում հայ համայնքը իրավունք կստանա ընտրել իր պատրիարքին։ Մենք միայն պատրիարք են ցանկանում ընտրել»,-ասել է Կարո Փայլանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ