Ըստ թերթի տեղեկությունների, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն անցած կիրակի էլի մարդ է ծեծել, այս անգամ նա խփել է ԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի օգնականին՝ Էդուարդ Մելքոնյանին։ «Ինչպես հայտնի դարձավ ոստիկանության մեր աղբյուրներից, հունվարի 23-ի երեկոյան Գումի շուկայի մոտ Գագիկ Բեգլարյանի մարդիկ «ռազբորկա» են ունեցել Մելքոնյանի հետ, սկսվել է ծեծուջարդ, վերջում «վրա է հասել» ինքը՝ Բեգլարյանը, որ բաժանի կռվողներին, բայց նա եւս, ըստ մեր տեղեկությունների, «մի երկու մուշտի է հասցրել» Մելքոնյանին։
ՀՀ ոստիկնաության լրատվական ծառայությունից մեր հարցմանն ի պատասխան ասացին. «1979 թ ծնված Էդուարդ Մելքոնյանը հունվարի լույս 24-ի գիշերը, ժամը 3-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ հունվարի 23-ի երեկոյան, ժամը 23-ի սահմաններում Արհեստավորների փողոցում իրեն ծեծի են ենթարկել Գումի շուկայի անվտանգության աշխատակիցներն եւ պատճառել մարմնական վնասվածքներ»,-գրում է թերթը։





























