News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էրեբունի» բժշկական կենտրոնում հոկտեմբերի 1-ին մահացած 20-ամյա  Զարուհի Պետրոսյանի գործով նախաքննությունն ավարտական փուլում է եւ մոտ 10 օրից գործը կմտնի դատարան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց գործով դատավարական վերահսկողություն իրականացնող՝ Հայաստանի զինդատախազության Եղեգնաձորի կայազորի զինդատախազ Տիգրան Սարգսյանը:

Նա հիշեցրեց, որ Պետրոսյանի դիակի փորձաքննությամբ պարզ էր դարձել, որ վերջինիս մահվան պատճառ է հանդիսացել գանգուղեղային տրավման, իսկ մարմնի տարբեր մասերում հայտնաբերվել են բազմաթիվ վնասվածքներ։ Ըստ նախաքննության ընթացքում ձեռք բերված ցուցմունքների՝ Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել ամուսնու՝ Յանիս Սարկիսովի կողմից: Դեպքի օրը՝ սեպտեմբերի 26-ին եւս, ականատեսների վկայությամբ, նա դաժան ծեծի է ենթարկել Պետրոսյանին, որի հետեւանքով  առաջացել են հիշյալ վնասվածքները։ Սակայն, ըստ Սարգսյանի, պաշտպանական կողմը հարց է առաջ քաշել, որ գուցե Պետրոսյանի մահվան պատճառ է հանդիսացել թունավորումը։

«Զարուհի Պետրոսյանը մահվանից առաջ ամուսնուց ներողություն հայցելու վերաբերյալ նամակ էր գրել, ինչը հիմք էր տվել ենթադրելու, որ գուցե նա իր կամքով է վերջ տվել կյանքին՝ թունավորելով իրեն»,-պարզաբանեց դատախազը։ Մինչդեռ, նրա հավաստմամբ, նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն, որով հերքվել է պաշտպանական կողմի առաջ քաշած՝ թունավորման վարկածը։ «Դիակի վրա թունավորման հատկանիշներ չեն հայտնաբերվել։ Մեզ շատ էր հետաքրքրում նաեւ այն վարկածը, որ Պետրոսյանը գուցե մահացել է աստիճաններից ընկելու հետեւանքով գլխին ստացած վնասվածքից։ Այդ վարկածը եւս հերքվեց, քանի որ Պետրոսյանի մարմի վրա առկա վնասվածքները տարբեր տեղակայումներ ունեին, որոնք աստիճաններից ընկելու հետեւանքով չէին կարող առաջանալ»,-նշեց Սարգսյանը։ Նրա խոսքով՝ այսպիսով ապացուցվել է, որ մահացածի ամուսինը՝ Սարկիսովը, կնոջը ծեծի ենթարկելով, այնպիսի մարմնական վնասվածքներ է պատճառել, որոնք մահվան պատճառ են դարձել։

Տիգրան Սարգսյանը հայտնեց նաեւ, որ գործով այլ մեղադրյալներ, բացի Յանիս Սարկիսովից, չկան, այնինչ Զ. Պետրոսյանի հարազատները պնդում են, որ 20-ամյա աղջկա սկեսուրը՝ Լիլիա Սարկիսովան նույնպես մասնակցել է ծեծին։

«Որեւէ ապացույց մահացած կնոջ սկեսուրի հանցակցության մասին նախաքննությամբ ձեռք բերել չի հաջողվել։ Այդ հարցն այդպես էլ անապացուցելի մնաց, քանիոր միակ մարդը, ով կարող էր այդ մասին որեւէ բան հայտնել, դա Զարուհին էր, որը, ցավոք, ողջ չէ։ Եթե անգամ  իրականությանը համապատասխանում է սկեսրոջ հանցակցությունը, ապա դա որեւէ կերպ ապացուցել հնարավոր չէ»,-նշեց գործով դատավարական վերահսկողություն իրականացնող դատախազը:

Նշենք, որ Յանիս Սարկիսովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով (առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է մահ): Հոդվածը նախատեսում է 6-10 տարի ազատազրկում: Նա ծառայում է ՀՀ Զինված ուժերում, պայմանագրային զինծառայող է:

Հիշեցնենք, որ Զարուհի Պետրոսյանը մահացել է 2010 թվականի հոկտեմբերի 1-ին,  «Էրեբունի» բժշկական կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ